Search
Ես տեքստաբան մարդ եմ և իմ խոսքի տերն եմ. Լևոն Տեր-Պետրոսյան
- Jun 15, 2021
- 1 min read

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ երբեք իր ընդդիմադիրներ ՀՀԿ-ին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թաթար-մոնղոլ չի ասել:
Նա շեշտեց՝ ինքը տեքստաբան մարդ է և իր խոսքի տերն է:
«Ես նրանց տվել եմ քաղաքական գնահատական և ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն է, իսկ դա գիտական հասկացություն է»,- ասաց ՀՀ առաջին նախագահը:
Նա նշեց՝ այսօր էլ է պնդում, որ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը զուտ թաթար-մոնղոլական պետություն էր:
Comentários