top of page

Անհեթեթ է միտքը, թե կարելի էր ազատագրված տարածքներն ընդմիշտ պահել. Լևոն Տեր-Պետրոսյան

  • Jun 15, 2021
  • 1 min read


Արցախի խնդրի լուծման ամենահարմար պահը 1994- ին էր, Ադրբեջանն այդ ժամանակ շատ խեղճ էր, կարգավիճակի հարց չէր լուծվում, բայց ԼՂԻՄ- ն իր տարածքով մնում էր, նաև` Լաչինի միջանցքը խաղաղապահներ էին տեղակայվում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։


Ըստ նրա՝ անհեթեթ է միտքը, թե կարելի էր ազատագրված տարածքներն ընդմիշտ պահել։


«Դաշնակից չկա այդ հարցում, երբեք չի եղել։ Հիմա շատ դժվար է, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա չունենք։ Մենք կորցրեցինք զիջելու հնարավորությունը։ Մենք չէինք զիջելու Ղարաբաղը։ Հիմա ոչինչ չես կարող անել, հիմա մեր ձեռքը ոչինչ չկա, Հայաստանը վճռական ձայն չունի»,- նշեց Տեր-Պետրոսյանը։


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հադրութը և Շուշին վերադարձնելու հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանը որակեց վտանգավոր։


«Դա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Հիմա այնտեղ ադրբեջանական զորքեր են, դա հնարավոր է միայն պատերազմով, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Ո՞վ է ստիպելու Ադրբեջանին՝ թողնել-գնալ այնտեղից։ Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Նա դեռ մի մասն է վերականգնել։ Ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին»,- շեշտեց նա:


Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սա է աշխարհի օրենքը. ստիպելու են հայ ժողովրդին համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Նա նկատեց՝ դա մեզնից կախված չէ այլևս, վերջացավ:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page