top of page

Իշխանավորների պետական մտածելակերպի հետ կապված խնդիր կա․ Լևոն Զուրաբյան

  • Jun 8, 2021
  • 1 min read


«Հայ ազգային կոնգրեսի» պատգամավորի թեկնածուները հանդիպում են Արցախյան պատերազմի մասնակիցներին։


Հանդիպման մեկնարկին «ՀԱԿ» ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ տպավորություն ունի, թե այսօրվա իշխանություններն ուղղակի հայտնվել են անօգնականության ճահճի մեջ, և հասարակությանն էլ տանում են դեպի այդ ճահիճ։


«Հիմա առաջին հերթին պետք է ունենանք պետություն, որը կարող է հոգ տանել իր քաղաքացու և իրեն պաշտպանողի մասին։ Մենք այսօր մոտեցել ենք այն շեմին, որ պետականություն և պետություն կարծես թե չունենք։ Եվ դա բացառապես այս պատերազմի հետևանքով է»,- նշեց նա։


Ըստ Լևոն Զուրաբյանի, իշխանավորների պետական մտածելակերպի հետ կապված խնդիր կա, ինչը նկատելի էր դեռ պատերազմի օրերին։։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page