top of page

ԼՀԿ-ն կմասնակցի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին. «Ժողովուրդ»

  • Sep 15, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները» նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել:


ԼՀԿ-ի ցուցակը Գյումրիում պետք է նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը գլխավորեր:


ԼՀԿ-ականները, ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի ընտրությունների կողքով ուղղակի անտարբեր անցնել չեն կարող, նախ՝ որովհետև քիչ թե շատ համակիրներ ունեն, ապա՝ պատվի հարց է: Մարուքյանի ծծնդավայր Վանաձորից ձեռքերը լվալն ու քաղաքական խաղից դուրս մնալը լուսանցքում հայտնվելու մասին կվկայի: Եթե կուսակցությունը որոշի մասնակցել Վանաձորի ընտրություններին, ապա այստեղ նույնպես նախկին պատգամավորի՝ Հրանտ Այվազյանի թեկնածությունը կառաջադրի»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page