Search
Նորահայտ քաղաքական ուժեր են հայտնվել՝ ձայն կորզելու նպատակով․ Լիլիթ Գալստյան
- May 24, 2021
- 1 min read

Հրապարակում նորահայտ և նորածնունդ քաղաքական ուժեր են հայտնվել։ Նրանք այս պահին՝ ընդդիմադիր ձայներ կորզելու նպատակով, գոռում-գոչում են, թե ընդդիմադիր են, քննադատում են Նիկոլին ու նրա քաղաքական կուրսը։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
«Թե որքանով են նրանք ընդդիմադիր, որքանով են Նիկոլի հետ գործարքի մեջ կամ՝ ոչ, համոզելու մեկ շատ պարզ տարբերակ կա։
Օրերս «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ բացառում է որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։ Բոլոր մյուս քաղաքական ուժերը ևս այս հնարավորությունն ունեն՝ հայտարարությամբ/գրավոր/ բացառել ներկա դավադիր իշխանության հետ հնարավոր ապագա գործակցությունը։
Մնացյալը գործարք է և հանցակցություն»,- նշել է նա։
Comments