top of page

«Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը չկան «ՔՊ» ցուցակում»․ Լիլիթ Մակունց

  • May 26, 2021
  • 1 min read


«Տիգրան Ավինյանը չի լինելու «ՔՊ» ցուցակում, դա նրա անձնական որոշումն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։


Հարցին, թե արդյո՞ք Տիգրան Ավինյանը դեսպան է նշանակվելու, պատգամավորը պատասխանեց՝ ասելով, որ չունի նման տեղեկություն։


Ինչ վերաբերում է իր դեսպան դառնալուն, ապա նա ասաց, որ ամերիկյան կողմից կա հաստատում, և այժմ ինքը պետք է որոշի, բայց դա՝ ընտրություններից հետո։ «Ինչ վերաբերում է ցուցակներին, ապա այո՛, ցուցակներում կան փոփոխություններ, Հայկ Մարությանն էլ չկա ցուցակներում։ Կարծում եմ՝ նա էլ իր անձնական որոշմամբ չկա ցուցակում»,- ասաց նա։

Aa

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page