top of page

«Լոռեցի Սաքոն» կբեմադրվի Իրանի թատրոններում. ԿԳՄՍՆ

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Feb 2, 2022
  • 1 min read


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի:


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը:


Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ:


ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին: Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, «Համազգային» թատրոնում նախատեսվում են իրանական պիեսների թատերայնացված ընթերցումներ: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» և այլ ստեղծագործություններ:


Նշենք, որ «Համազգային» թատրոնը հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page