Search
Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու գործով
- Jun 28, 2021
- 1 min read

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:
Comments