top of page

Որ լրագրողները կկարողանան մուտք գործել ԱԺ. կարգը փոխվելու է. «Ժողովուրդ»

  • Aug 18, 2021
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է:


Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխությունները հեղինակել են երկու պատգամավորներ՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը և նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը։

Այդ փոփոխությունները վերջիններս ներկայացրել են ԱԺ նախագահին: Նրանք այս օրերին հանդիպումներ են ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու քննարկում, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում պետք է զրկել հավատարմագրումից, կամ ինչպիսի հավատարմագրման կարգ պետք է լինի ընդհանրապես:


Մեր աղբյուրները նշում են, որ իշխանության ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են խստացնել խորհրդարան մտնելու կարգը՝ որոշակի չափանիշներ դնելով՝ թերթերի դեպքում՝ տպաքանակ, կայքերի դեպքում՝ դիտումներ և այլն:


Մի խոսքով, հավատարմագրման նոր կանոններ կգործեն արդեն աշնանային նստաշրջանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար, որի արդյունքում շատ լրատվամիջոցներ ու լրագրողներ դուրս կմնան մրցակցությունից ու ԱԺ մտնելու հնարավորություն չեն ունենա»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page