top of page

ԵՄ-ն Բելառուսին 3 միլիարդ եվրո է խոստացել իշխանափոխության դեպքում

  • May 28, 2021
  • 1 min read


Եվրահանձնաժողովը Բելառուսի համար տնտեսական աջակցության ծրագիր է մշակել և պատրաստ է երկրին փոխանցել շուրջ 3 միլիարդ եվրո, պայմանով, որ երկիրը ղեկավարի նոր առաջնորդ: Այս մասին գրում է РБК-ն:


Բրյուսելը մտադիր է այդ միջոցները հատկացնել երկրում քաղաքական և տնտեսական բարեփոխումների կյանքի կոչմանը, որոնք իրականացվելու են իշխանափոխությունից հետո: Աջակցություն կտրամադրվի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությամբ:


Վերոհիշյալ ծրագիրը ստեղծելու մասին որոշումն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերին`այն բանից հետո, երբ ԵՄ-ն չի համաձայնել ճանաչել Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page