top of page

Արցախի ժողովուրդը ունեցել և ունենալու է իր սեփական զինված ուժերը. Լուսինե Ավանեսյան. «Փաստինֆո»

  • Aug 13, 2021
  • 1 min read


Արցախի ժողովուրդը ունեցել և ունենալու է իր սեփական զինված ուժերը, ինչը բխում է մեր իրավունքներից ու առկա մարտահրավերներից: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց Արցախի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:


Ադրբեջանը պահանջում է դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախում:


Արցախի նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը՝ ստորև.


«Ադրբեջանի նպատակը եղել և մնում է Արցախի հայաթափումը: Պաշտպանության բանակը ստեղծվել և տարիներ շարունակ Ադրբեջանին զսպում էր այդ ճանապարհին և 44-օրյա պատերազմից հետո էլ, ինչպես Ադրբեջանի իշխանություններն են խոստովանում, հաջողությամբ է շարունակում իր առաքելությունը: Այլապես Ադրբեջանը եռակողմ հայտարարության սեփական ընկալումները չէր փորձի փաթաթել բոլորին: Պաշտպանվելու իրավունքը անկապտելի է, և Արցախի Հանրապետությունը իր գործողություններում ելնում է նաև այս սկզբունքից: Արցախի ժողովուրդը ունեցել և ունենալու է իր սեփական զինված ուժերը, ինչը բխում է մեր իրավունքներից ու առկա մարտահրավերներից»:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page