Search
«Պատիվ ունեմ» դաշինքի համար անվտանգային հարցերն առաջնահերթ են. Լուսինե Ժամհարյան
- Jun 26, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ջոկատայինները սեպտեմբերին համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Ադրբեջանը խոսում է ղարաբաղյան հարցի լուծված լինելու մասին՝ դրան զուգահեռ պատրաստում է բանակը նոր զինված հակամարտությունների: Հասկանալի է, որ Ադրբեջանի հիմնական թիրախը տարածաշրջանում՝ Արցախն ու Հայաստանն են:
Իսկ գործող իշխանությունները զբաղված են պաշտոններ բաժանելով: «Պատիվ ունեմ» դաշինքի համար անվտանգային հարցերն առաջնահերթ են և այդ հարցերի բարձրացումն ու լուծումների առաջարկությունը թույլ չեն տալու գործող իշխանություններին անտեսել տարածաշրջանում մեծացող մարտահրավերները»:
Comments