ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի աջակցությունը վայելող սկզբունքներով․ Փաշինյան

Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով։ Այդ մասին այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումն ամփոփելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Լիտվայի հետ գործակցությունը կարող է ընդլայնվել զբոսաշրջության, ՏՏ, կանաչ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի մշակման և արդյունաբերության որոլտներում։
«Լիտվան, որպես բարեկամ պետություն, և ԱլԳ աջակից, կարող է կարևոր դեր ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման գործում»,- նշեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում ինքն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված վիճակին և նշել է, որ ԼՂ հակամարտության վերջնական, կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հայտնի սկզբունքների հիման վրա։
Բացի այդ, ՀՀ վարչապետն իր խոսքում բարձր գնահատեց Լիտվայի հավասարակշռված դիրքորոշումը։
Kommentare