top of page

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. ղեկին եղել է Ալավերդու համայնքապետը

  • Jun 11, 2021
  • 1 min read

Երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


«Ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի - Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է»,–գրում է կայքը։


Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդու համայնքապետն է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page