Search
ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել
- Aug 6, 2021
- 1 min read

ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել երկու երկրների սահմանին շարունակվող բախումների ֆոնին: Այդ մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Խակը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շարունակում ենք կողմերին հորդորել զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ լարվածության աճին հանգեցնող գործողություններից և երկխոսության միջոցով լուծել առաջացող խնդիրները»,- ասել է նա:
Comments