top of page

Մակրոնը պատրաստվում է Էրդողանի հետ խոսել ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի բախման մասին

  • Jun 10, 2021
  • 1 min read

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ առաջիկա օրերին ցանկանում է մի շարք հարցեր քննարկել Թուրքիայի նախագահի հետ։


ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Ես կարծում եմ, որ որքան էլ մենք տարաձայնություններ ունենանք, պետք է միշտ խոսել։ Ես կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին», - ասել է Մակրոնը ասուլիսի ժամանակ։

Մակրոնը հայտնել է, որ Էրդողանի հետ իրենց հանդիպումը կկայանա մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հունիսի 14-ին Բրյուսելում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page