top of page

Լիլիթ Մակունցը՝ հայկական գյուղեր հանձնելու ու Փաշինյանի կողմից նոր փաստաթուղթ ստորագրելու մասին



«Իմ տեղեկությունով՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր: Հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ կլքի ՀՀ ինքնիշխան տարածքը», - այս մասին այսօր լրագրողների հնետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը՝ արդյոք փաստաթուղթը բովանդակային առումով մեկ կետ է պարունակում՝ Մակունցը պատասխանեց․ «Այն, ինչ հնչեցրի քիչ առաջ, այն տեղեկությունն է, որը ես ունեմ։ Այն, ինչ հրապարակվել է և, որին հղում եք անում, եթե նման բան լիներ, որևէ բան չէր խանգարում տվյալ անձանց ոչ թե փակել փաստաթղթի այդ հատվածը, եթե դա փաստաթուղթ էր, դրանք հրապարակել»։


Անդրադառնալով գյուղեր հանձնելու մասին շրջանառվող լուրերին՝ Մակունցը նշեց, որ իր տեղեկություններով՝ գյուղեր հանձնելու հարցեր չկան:

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page