top of page

Չինաստանը հաղթահարել Է մալարիան

  • Jun 30, 2021
  • 1 min read

Չինաստանն ստացել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հավաստագիրը, որը հաստատում Է երկրի «մալարիայից ազատ» կարգավիճակը:


«Չինաստանը 70 տարվա ջանքերից հետո ստացել Է ԱՀԿ-ի հավաստագիրն այն մասին, որ նա զերծ Է մալարիայից,-նշանավոր սխրանք երկրի համար, որը 1940-ական թվականներին ամեն տարի հաղորդել Է երկրում այդ հիվանդության 30 միլիոն դեպքի մասին»,-ասվում Է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է հունիսի 30-ին: Իր հերթին, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել Է, որ Չինաստանը հաջողության Է հասել դժվարին աշխատանքով, միայն տասնամյա նպատակաուղղված եւ մշտական գործողություններից հետո:


«Այս հայտարարությամբ Չինաստանը միանում Է այն ավելացող երկրների թվին, որոնք աշխարհին ցուցադրում են, որ մալարիայից ազատ ապագան կենսունակ նպատակ Է»,-ԱՀԿ-ի ղեկավարի խոսքը մեջբերվում Է հաղորդագրության մեջ: Կազմակերպության տվյալների համաձայն, վերջին 30 տարում Չինաստանը դարձել Է Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասի տարածաշրջանի առաջին երկիրը, որը նման հավաստագիր Է ստացել:


Նշվում Է, որ ընդհանուր առմամբ 40 երկրներ ունեն ԱՀԿ-ի հավաստագիրը մալարիայի բացակայության մասին. վերջերս այն ստացել են Սալվադորը (2021 թվական), Արգենտինան (2019 թվական) եւ Ուզբեկստանը (2018 թվական), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page