top of page

Վիճաբանության ժամանակ երկու անձ դանակահարվել է

  • May 29, 2021
  • 1 min read

Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, օրգանների էվենտերացի» ախտորոշմամբ՝ 43-ամյա տղամարդու և «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 58-ամյա կնոջ, որոնք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:


Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նրանք վնասվածքները ստացել են Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից անհայտ առարկայով հարվածներ ստանալու հետևանքով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:


ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:


Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: Մայիսի 27-ին Արտաշատի խճուղու տներից մեկի մոտ 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մալաթիայի բաժին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել:


Նախաքննության շրջանակներում տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page