top of page

Մշտադիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տրանսպորտի աշխատանքը. կազմվել է 4 արձանագրություն



Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ, երկրորդ օրն անընդմեջ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:


ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են Covid-19-ի պայմաններում ավտոբուսային, միկրոավտոբուսային ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների գործունության ընթացքում հակահամաճարակային կանոնների պահպանումը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, մանրադրամի համար նախատեսված արկղ, տրանսպորտային միջոցների ախտահանում)։



35 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն։


Առաջիկա օրերին Տեսչական մարմինների ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կկրի շարունակական բնույթ: վարչական արձանագրություն։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page