top of page

Ռազմական հեղաշրջում Մալիում. նախագահը և վարչապետը ձերբակալվել են զինվորականների կողմից

  • May 25, 2021
  • 1 min read


Մայիսի 24-ին Մալիում զինվորականները ձերբակալել են երկրի ժամանակավոր նախագահ Բա Նդաուին և կառավարության ղեկավար Մոկթար Ուուանին․ հաղորդում է РИА Новости-ն։


Նախագահին և վարչապետին տեղափոխել են մայրաքաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազա:


Անցումային կառավարությունը հրաժարական է տվել մայիսի 24-ին, իսկ ժամանակավոր նախագահը հանձնարարել է կաբինետի ղեկավարին կազմել նոր կառավարություն: Նոր նախարարների կաբինետի ձևավորման փաստը հայտնի դարձավ երեկ՝ մայիսի 24-ին:


Մալիում անկարգությունները սկսվել էին դեռ 2020թ. օգոստոսի 18-ին մայրաքաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայում: Ապստամբները հայտարարել էին նախագահի և վարչապետի ձերբակալության մասին: Ավելի ուշ նախագահը հայտարարել էր խորհրդարանի ու կառավարության հրաժարականի և լուծարման մասին:


Մալիի զինվորականները քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո սեպտեմբերի 12-ին հաստատեցին երկրում «անցումային շրջանի հիմնական օրենքներն ու հաղթահարման ճանապարհային քարտեզը»: Կողմերը որոշեցին, որ անցումային շրջանը կտևի 18 ամիս: Նախկին պաշտպանության նախարար, պաշտոնաթող գնդապետ Բա Նդաուն նշանակվեց երկրի ժամանակավոր նախագահ, իսկ նախկին արտգործնախարար Մոկթար Ունը դարձավ վարչապետ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page