top of page

«Հայաստան» հիմնադրամի փողերի մի մասն անհասկանալի կերպով փոխանցվել է պետական բյուջե. Մամիջանյան

  • Sep 15, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց:


ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ողջ հայ ժողովրդի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման, ծախսման արդյունավետության և հիմնադրամի գործունեությանը առնչվող այլ հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով»:



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page