top of page

Դահրավ գյուղում կբնակվեն պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված մեր հայրենակիցները․Մանե Թանդիլյան



Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.


««Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և «Ավրորա մարդասիրական» ու «Ապագա հայկականը» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ այցելեցինք Արցախի Դահրավ գյուղ՝ ծանոթանալու «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում կառուցվող նոր բնակավայրի շինարարական աշխատանքներին։


Նոր գյուղում կբնակվեն և Արցախը նորից կապրեցնեն 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մեր հայրենակիցները։


Շրջայցի ժամանակ հյուրընկալվեցինք նաև Խնածախ համայնք՝ Պետրոսովների ընտանիքի «Ավրորան՝ Արցախին» նախագծի շրջանակում նոր կառուցված հացաբուլկեղենի արտադրամաս, այցելեցինք Ստեփանակերտի Ուշուի ֆեդերացիա և «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն», որտեղ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության ու «Ավրորան՝ Արցախին» նախաձեռնության օժանդակությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել։ Շուտով կենտրոնը կբացի իր դռները՝ ամբողջությամբ վերանորոգված, համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով հագեցած սենյակներով»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page