top of page

Եվս 6 երևանյան մանկապարտեզ կհիմնանորոգվի. Մարության

  • Oct 23, 2021
  • 1 min read


Կապալառու ընկերությունների հետ Երևանի քաղաքապետը կնքել է երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։ Այս մասին հայտնում է հենց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։


«Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը:


Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:


Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ»։

Комментарии


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page