Search
Մանվել Խաչատրյանը նշանակվել է Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն
- 24Time.am
- Jun 17, 2021
- 1 min read

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն է նշանակվել դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը:
Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Բոլորիս մաղթում ենք բարի երթ և բեղմնավոր գործունեություն։ Թող նոր ընթացքը զուգորդվի լի դահլիճներով և չմարող ծափահարություններով»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Ավելի վաղ թատրոնից հայտնել էին, որ հունիսի 15-ին ավարտվել է Մնջախաղի թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարման ժամկետը:
Comments