top of page

Մահափորձ՝ Իրաքի վարչապետի դեմ

  • Nov 7, 2021
  • 1 min read


Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ անօդաչու թռչող սարքի միջոցով մահափորձ է իրականացվել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` հղում անելով Ֆրանս պրեսին։


«Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը սկզբում հայտնել է, որ ալ-Կազիմին վիրավորվել ու տեղափոխվել է հիվանդանոց, սակայն Իրաքի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ վարչապետը չի տուժել։


«Անօդաչու թռչող սարքի օգնությամբ վարչապետին զպանելու անհաջող փորձ է արվել։ Ուժայինները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել»,-նշում են լրատվամիջոցները։


ԶԼՄ-ների փոխանցմամբ վարչապետի դեմ մահափորձի հետևանքով 10 անվտանգության աշխատակից է վիրավորվել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page