top of page

Մաքսատուրքերի բարձրացումից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների քանակն էականորեն նվազել է

  • Aug 18, 2021
  • 1 min read

Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5 մլն 314 հազար 330 դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:


Ըստ ՊԵԿ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 5721 հատ մեքենա, որից գանձվել է 4 միլիոն 890 հազար 76 դրամ:


Հիմնականում մեքենաները ներմուծվել են ԱՄՆ-ից, Ճապոնիաից, Չինաստանից, Կանադայից, Գերմանիաից, Վրաստանից և ԱՄԷ-ից:


2020 թվականից սկսած՝ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել էին և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page