Search
Մառախուղի պատճառով Մոսկվայում առավոտից հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 200 չվերթ
- Nov 2, 2021
- 1 min read

Մոսկվայում և շրջաններում մառախուղի պատճառով այլընտրանքային օդանավակայաններ մեկնած ինքնաթիռների թիվը հասել է 73-ի։ Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
Մոսկվայի երեք օդանավակայաններում` «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», առավոտից մառախուղի պատճառով հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել ավելի քան 200 ավիաչվերնթեր:
Ռոսհիդրոմետից տեղեկացրել են, որ 200-700 մետր տեսանելիությամբ մառախուղ սպասվում է մինչև նոյեմբերի 2-ի ուշ գիշեր:
Comments