top of page

Մոսկվայում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը. «Սպուտնիկ Արմենիա»

  • Sep 21, 2021
  • 1 min read

Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել «Երկու ժողովուրդների մարշալ Բաղրամյան» քանդակագործական կոմպոզիցիայի բացման արարողությունը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:


Բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։


«Օրվա խորհուրդն այն է, որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, և Մոսկվայում՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, բացում ենք մեծ մարշալ, հաղթանակի մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանի հուշարձանը», - ասել է դեսպանը։


Տողանյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ընդհանուր հաղթանակների, ընդհանուր ձեռքբերումների հարաբերություններ»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page