top of page

Ներքին Հոռաթաղում հրդեհ է բռնկվել

  • Aug 16, 2021
  • 1 min read


Օգոստոսի 15-ին ժամը 11:36-ին Մարտակերտի ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ներքին Հոռաթաղ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել:


Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Մարտակերտի արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով:


Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4 մ2 աղբ:


Նույն օրը տեղեկություն է ստացվել Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում բռնկված հրդեհի մասին:


Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:


Կանչի վայր է մեկնել ՇԱԻ բաժնի 4 մարտական հաշվարկ:


Հրդեհի մեկ դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի տարածքում՝ դարձյալ այրվել է չոր խոտատարածք:


Դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:



תגובות


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page