top of page

Մարտունիում վերաբացվել է պատերազմի ընթացքում հրետակոծված մարզադաշտը. «Արցախպրես»

  • May 10, 2021
  • 1 min read


Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը:


«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտի վերաբացումը նշանավորվել է ֆուտբոլի վետերանների Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղով,որը նվիրված էր հայ ժողովրդի հաղթանակներին և այդ հաղթանակները կերտած հերոսներին:


Պատերազմի հետևանքով վնասված Մարտունու մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները:


Այս մասին տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:


«Աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և «Վարանդաշին» շինարարական կազմակերպության աջակցությամբ: Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի:Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,-ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page