top of page

Մարությանը մասնակցել է Երևանում նոր դպրոցի բացմանը

  • Sep 1, 2021
  • 1 min read


Երևանի քաղաքապետարարանի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց բացվեց:


Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև: Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ: Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:


Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ: Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել անհրաժեշտ գույք:


Ի դեպ, նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները»:



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page