top of page

Մարությանի հայտարարություններով ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում

  • Dec 28, 2021
  • 1 min read

Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների հիման վրա ՀՀ ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, որի ընթացքում քաղաքապետը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է կատարել՝ մատնանշելով այս իշխանությունների կոռուպցիոն դրսևորումները և հայտնելով, որ աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էր ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից՝ ֆեյսբուքյան քոմենթի համար այս կամ այն աշխատակցին պաշտոնից ազատելու համար կամ իրենց մերձավորների համար արտոնություններ տրամադրելու խնդրանքով։


«Ասում էին, որ քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը «վատ» քոմենթ է գրել, կամ լայք է դրել «վատ» ստատուսի տակ, պետք է աշխատանքից հեռացնել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Դրան ի պատասխան ասել եմ, որ հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդեն, աշխատանքից չհեռացնենք»,- հայտարարել է նա ու ավելացրել. «տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ են խնդրել՝ «էս ծաղկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք»։


ՀՀ գլխավոր դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների տեսագրությունը, որը հրապարակվել են ԶԼՄ-ներով, ուղարկվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ։


Միևնույն ժամանակ, դատախազությունը նույն կերպ և նույն նպատակով Ոստիկանության քրեական ոստիկանություն է ուղարկել նաև Երևանի ավագանու անդամների նկատմամբ հնարավոր ճնշումներ գործադրելու վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի կողմից Դատախազություն ուղարկված հաղորդումը։

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատախազությունից ստացել են գրությունը, ստուգողական գործողություններ են իրականացվում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page