Search
Մասիսի աղբավայրում 2 հա տարածք է այրվում
- May 23, 2021
- 1 min read

Մայիսի 22-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 2 հա տարածք։ Տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Comments