top of page

Մասիս համայնքի բոլոր մանկապարտեզները ժամանակավորապես փակվել են․ Դավիթ Համբարձումյան

  • Feb 9, 2022
  • 1 min read


MediaHub.am-ը տեղեկություն էր ստացել, որ երեկվանից Արարատի մարզի Մասիս համայնքի որոշ մանկապարտեզների աշխատակիցներ երեխաների ծնողներին տեղեկացրել են, որ երեխաներին այսօրվանից մանկապարտեզ չտանեն, քանի որ ժամանակավորապես փակվում են։ MediaHub.am-ի հետ զրույցում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտնեց, որ երեկ որոշում է կայացրել համայնքին պատկանող բոլոր մանկապարտեզները փակել՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով։ «Ավելի քան 20 մանկապատեզ ունենք, բոլորը այսօրվանից չեն գործում՝ երեխաների շրջանում տարածված հիվանդություններով պայմանավորված։ Թե որքան ժամանակ փակ կմնան մանկապարտեզները, ցույց կտա ժամանակը, հիմա ոչինչ չեմ կարող ասել»։ Նա նշեց, որ դպրոցների մասով որևէ որոշում չկա, քանի որ դրանք իրենց ենթակայության տակ չեն և վերահսկվում է ԿԳՄՍՆ-ի կողմից։ Արմինե Նավոյան


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page