Search
Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության․ Ավանեսյան
- Jul 29, 2021
- 1 min read

Այսօր Կառավարության նիստից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասունքների նույնականացման գործընթացին։
Նա նշեց, որ զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա։
«Կային բարդ փորձանմուշներ, որոնք նույնականացնել չէր հաջողվում։ Մենք մեր հոլանդացի գործընկերների հետ կնքել ենք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացում են»,-ասաց նա։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այնտեղ էլ բավական բարդ փորձաքննություններ պետք է արվեն։
«Հենց ունենանք դրանց պատասխանները, անպայման կհանրայնացնենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Comments