Search
ՄԹ առողջապահության նախարարը, խախտելով Covid-19-ից պաշտպանվելու կանոնները, հրաժարական է ներկայացրել
- Jun 27, 2021
- 1 min read

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ խախտել է Covid-19-ից պաշտպանվելու կանոնները՝ աշխատավայրում իր աշխատակցուհուն գրկախառնվելով և համբուրելով: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հենքոքն իր թվիթերյան էջում նամակ է գրել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հայտնելով, որ մարդկանց հուսախաբ է արել:
Comentários