Search
Մեծ Բրիտանիայում նախատեսում են հանել դիմակ կրելու պահանջը
- Jul 5, 2021
- 1 min read

Մեծ Բրիտանիայում COVID-19-ի «դելտա» շտամը շատ արագ տարածվում է, չնայած դրան հոսպիտալացումների և մահացության թիվը ցածր է:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի բնակչության 85 տոկոսն արդեն պատվաստման առաջին դեղաչափը ստացել է: Պատվաստումների նման հաջող ընթացքով պայմանավորված՝ դիտարկվում է դիմակ դնելու պահանջը հանել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հարուստ երկրներին կոչ է անում աղքատ պետությունների հետ կիսվել պատվաստանյութերով ու պաշտպանիչ միջոցներով:
Comments