Search
Ավելի քան 55մլն դրամ՝ մեդալների, շքանշանների և կրծքանշանների համար․ նախագահի աշխատակազմի գնման պլանը
- May 29, 2021
- 1 min read

Ավելի քան 55մլն դրամ՝ մեդալների, շքանշանների և կրծքանշանների համար․ նախագահի աշխատակազմի գնման պլանը ՀՀ նախագահի աշխատակազմը ԳՀ (գնման հարցում) ընթացակարգով պլանավորում է մեդալներ, շքանշաններ ու կրծքանշաններ գնել, ինչպես նաև դրանց համար համապաատսխան տուփեր։
Մասնավորապես MediaHub.am-ը ՀՀ ֆինանսների նախարարության armeps.am գնումների կայքից տեղեկանում է, որ նախագահի աշխատակազմը մայիսի 3-ին գնումների պլանում լրացում է իրականացրել։
Ըստ գնման նոր պլանի, նախատեսվում է ձեռք բերել 1608 հատ մեդալի ու շքանշանի տուփ և 1065 հատ մեդալ, շքանշան ու կրծքանշան։ Դրանք տարբեր արժողությամբ են և բյուջեից տուփերի համար ընդհանուր նախատեսվում է վճարել 6.722.000 դրամ, իսկ մեդալների, շքանշանների ու կրծքանշանների համար 55.710.140 դրամ։
Comments