top of page

Մեկ շաբաթում գրանցվել է 337 դեպք, որից 129-ը՝ արտակարգ

  • Nov 15, 2021
  • 1 min read

Նոյեմբերի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 337 դեպք, որից 129-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 11 ինքնասպանության փորձի դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 33 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page