top of page

Թիրախում լինելու են ազգային ուժերը, եկեղեցին, բիզնեսները, խելացի ու չենթարկվող անհատները. Սողոմոնյան

  • Jun 22, 2021
  • 1 min read



«5165» շարժման հիմնադիր անդամներից Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Շնորհակալություն։ Շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններին մասնակցեցին պետության պահպանման գիտակցությամբ։ Առանձին շնորհակալություն 5165-ին վստահած ՀՀ քաղաքացիներին։ Հատուկ շնորհակալություն իմ հարազատներին, մտերիմներին, ովքեր մեր նորաստեղծ ուժին վստահեցին՝ իմ հանգամանքը հաշվի առնելով։ Շնորհակալություն մեր թիմի անդամներին, ովքեր անմնացորդ նվիրվեցին այս կարևոր փուլն անցնելուն։ Շնորհակալություն այն լրատվամիջոցներին, լրագրողներին, ովքեր անաչառ ու սրտացավ գտնվեցին մեր նորաստեղծ շարժման հանդեպ՝ կարևորելով ազգային գիծը։ Այս տեսանկյունից հատուկ շնորհակալություն Երկիր Մեդիային։


Ափսոսանք։ Արցախն արժեք չհամարող, Հայաստանը թուրքական վիլայեթի վերածող քաղաքական ուժը վերարտադրվեց։ Այս ուժի վերարտադրման համար ուրախանում են ադրբեջանցիները։ Սա հստակ ցուցիչ է։ Այս ընտրությամբ ժողովրդի մի ակտիվ մասն այո ասաց Արցախի կորստին։ Մեր ազգային հպարտությանը հասցվեց ծանր հարված։ Այս ուժն սկսելու է ռեպրեսիաներ այլախոհների նկատմամբ։ Թիրախում լինելու են ազգային ուժերը, եկեղեցին, այս իշխանությանն սպասարկող բիզնեսներին մրցակից բիզնեսները, խելացի ու չենթարկվող անհատները։ Կրիմինալի պակաս չենք զգալու, հիմա բոլոր արատավոր երևույթները կրկնակի ուժով են գործելու, քան եղել է առաջ, քանի որ այս իշխանությունները պետական ապարատի ու սոցիալական մյուս սեգմենտների վրա հեղինակություն, կշիռ չունեն, խոսքները հարգանք չի առաջացնում, դրա համար էլ կրկնակի ուժով են դիմելու ռեպրեսիաների։


5165-ի հետագա գործունեության մասին։ 5165-ը այս ընտրությունների համար չէ, որ ստեղծվեց։ Աստծու կամքով այն պիտի դառնա ազգային նպատակներ սահմանող, ազգային էլիտա ձևավորող, ռազմավարական օրակարգ գեներացնող կառույց։ Եթե մտահոգ եք ազգի ճակատագրով, փառասեր չեք, պատրաստ եք մի փոքր ձեր կոմֆորտից կտրվել, համեցե՛ք, խնդրեմ»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page