Search
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. կա վիրավոր
- Jun 28, 2021
- 1 min read

Հունիսի 28-ին, ժամը 01։23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` է. Խ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Comments