top of page

Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի՞ շենք կփլուզվի և ի՞նչ «կարժենա» այդ աղետը. Առաքելյան

  • Aug 12, 2021
  • 1 min read


ՀՀ սոցապ նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Եկամտային հարկի վերադարձի սահմանափակումներ կիրառելը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն տնտեսության մեջ։


Բնակարանաշինությունը Հայաստանում ոչ միայն և ոչ այնքան տնտեսական կամ սոցիալական խնդիր է լուծում, այլ առաջին հերթին անվտանգության։ Մեր բնակֆոնդի 90 տոկոսից ավելին շուտափույթ փոփոխման կարիք ունի և պետք է կառուցել շատ-շատ բնակարաններ, և ունենալ շատ-շատ արտոնություններ և կառուցապատողների և բնակիչների համար։


Պետությունը ոչ միայն պետք է խրախուսի մարդկանց, այլ նաև «պարտադրի» նոր բնակարաններ գնել։ Բնակարանաշինության խթանման ցանկացած ծախս արդարացված է, քանի որ դա ներքին անվտանգությանն ուղղված կարևորագույն ծախս է։


Ի վերջո, մենք էլի կարճաժամկետ խնդիրները գերադասում ենք երկարաժամկետ նպատակներից։ Երևանում, մեղմ ասած, անկազմակերպ բնակարանաշինությունը, այո, խնդրահարույց է, բայց լուծումը ոչ թե հարկային օրենսգրքի փոփոխությունն է, այլ Երևանի մաստեր-պլան ունենալն է, որտեղ հստակ նշված կլինեն, թե որտեղ են կառուցվելու նոր շենքեր, և երբ են փոխարինվելու հին շենքերը։


Ու արդյո՞ք որևէ մեկը գիտի, թե, Աստված մի արասցե, Երևանում 7 բալանոց երկրաշարժի դեպքում քանի՞ շենք կփլուզվի և ի՞նչ «կարժենա» մեր ազգին նման մարդկային ու սոցիալական աղետը... Ու որտեղի՞ց նման բան չդիտարկելու այս հանցավոր անհոգությունը»։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page