top of page

Հայտնաբերվել է 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով

  • Sep 14, 2021
  • 1 min read


ՀՀ ոստիկանությունը հայտնում է․


«Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։


Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ տելեգրամի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։ Նրա մոտ մեթամֆետամին կար։


Այնուհետև հայտնաբերվեց 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում հայտնի դարձավ, թե ումից է 37-ամյա տղամարդը ձեռք բերել մեթամֆետամինը։


Խոսքը մայրաքաղաքում բնակվող 23-ամյա մի աղջկա մասին է, որը Երևանի Ռուբինյանց փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։ Նրա անձնական խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Աղջիկը կալանավորված է։ Անհրաժեշտ էր պարզել, թե 23-ամյա աղջիկն իր հերթին ումից էր ձեռք բերում, ապա իրացնում թմրամիջոցը։ Ոստիկանության ծառայողների միջոցառումներն այս դեպքում ևս արդյունք տվեցին։


Պարզվեց աղջկան թմրամիջոց իրացնողի ինքնությունը։ Սեպտեմբերի 8-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ու բերման ենթարկվեց։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։


Հարուցված քրեական գործի շրջանակներում ԹԱՇԴՊՎ, ԵՔՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին նրա բնակարանը ու հայտնաբերեցին 37 գրամից ավելի մեթամֆետամին, 26 գրամից ավելի մարիխուանա, 6 գրամից ավելի չորացված հալյուցինոգեն սնկեր, 2 գրամից ավելի ափիոն, էքստազիի հաբեր և այլն։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page