Մետրոյում սիրողական նկարահանո՞ւմ, թե՞ լրտեսություն․ թնջուկը բացված չէ
- Oct 8, 2021
- 1 min read

Երեկ «Ֆեյսբուք»-ում օգտատերերից մեկն ահազանգեց՝ ոչ հայախոս քաղաքացիները մետրոյում նկարահանում են իրականացնում։
Մինչ քաղաքացիներն անհանգստացած տարածում էին հրապարակումը մտավախությամբ՝ հնարավոր է՝ լրտեսներ կան մայրաքաղաքում, ոստիկանությունը հայտնեց՝ մետրոյում սիրողական նկարահանում է իրականացվել։ Նկարողներից մեկը իրանցի է եղել, ուղեկցողը՝ ՀՀ քաղաքացի։
Սոցհարթակում տիրապետող կարծիք է՝ սիրողական նկարահանումը չի բացառում լրտեսություն։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսինքն ի՞նչ, մինչև պրոֆեսիոնալ կինոխցիկ ու նկարահանող խումբ չբերեին հետները, լրտեսության ռիսկ չկա՞ր։
Ի՞նչ կապ ունի սիրողական էին նկարահանում թունելը, թե՞ չսիրողական...»։
Ռազմական փորձագետը հիշեցրել է՝ վերջին պատերազմում խայտառակ պարտությունը նաև թշնամու հետախուզության լավ աշխատանքի հետևանքն էր:
Comments