Իրական մեղավորները լքելու են երկիրը, իսկ դուք մնալու եք այստեղ․ Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
- Aug 25, 2021
- 1 min read
Երեկ մի նոր զազրելի արար տեղի ունեցավ վարչապետի և ԱԺ նախագահի դրդմամբ, երբ կին պատգամավորին բռնի ուժով դուրս հանեցին նիստերի դահլիճից։ Այդ մասին այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ական կին պատգամավորները գոնե պետք է որևէ կերպ արձագանքեին տեղի ունեցածին։
«Ինչո՞ւ եք լռում, ո՞ւր եք»,- ասաց Կյուրեղյանը։
Նա նշեց՝ իրեն մեղավոր է զգում նրա համար, որ իշխանականներն այդքան մեծ քանակությամբ են հայտնվել խորհրդարանում։
Արմենուհի Կյուրեղյանն անդրադարձավ նաև ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հայտարարությանը, թե ինքը բոլորից խելացի է։
«Խիստ կասկածում եմ, պարո՛ն Ասատրյան», ասաց նա։
Դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ Կյուրեղյանն ասաց, որ իրական մեղավորները լքելու են երկիրը, իսկ նրանք մնալու են այստեղ, նրանց ընտանիքները միշտ կրելու են հայրենիքը հանձնողների պիտակը։
Մանրամասն՝ տեսանյութում
Comments