top of page

«Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը փոխվել է

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Nov 3, 2021
  • 1 min read

«Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը փոխվել է. այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։ Մրցույթի օրը փոխվել է վճարումների համակարգի հնարավորությունների ընդլայնման նպատակով: Նախագրանցման վճարումների համակարգը կցված էր միայն մրցույթի գործընկեր և հովանավոր «Թել-Սել» ընկերության էլեկտրոնային դրամապանակին՝ Telcell Wallet հեռախոսային հավելվածին:

Արդեն ակտիվացված են նաև վճարման մյուս հնարավոր տարբերակները՝ բանկային և քարտային վճարում, Telcell, Easy Pay տերմինալներով վճարումներ, Telcell Wallet հեռախոսային հավելվածով վճարում: Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել test.contests.am հարթակում և կատարել վճարում:

Գրանցման ուղեցույց-տեսանյութը կարող եք դիտել այս հղումով:

Հիշեցնենք, որ «Մեղու 2021» մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև քոլեջների 1-3-րդ կուրսերի ուսանողները, որոնց կրթական ծրագիրը համապատասխանում է հանրակրթական 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների ծրագրին: Մրցույթին վերաբերող բոլոր նյութերը, ինչպես նաև անցկացման կարգը, հասանելի են «Այբ»-ի մրցույթների կայքում՝ www.contests.am:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page