Search
Սրանց հեռացնելու էներգետիկան չի կորել` ուժեղացել է․ Մհեր Մկրտչյան
- Sep 26, 2021
- 1 min read

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Երբ պատերազմը սկսվեց, համոզված էի, որ հենց հաջորդ օրը զինվորականները հեղաշրջում կկատարեն ու կփրկեն կյանքեր ու երկիրը: Բայց նրանք գերադասեցին մասնակցել իրական զոհերով շոուի մեջ և ամիսներ անց մի նոր online-հեղաշրջման շոու անել:
Եկեք արդեն չլացենք և չմեղադրենք ժողովրդին կատարած ընտրության համար, ինչպես ես դադարել եմ մեղադրել Միշել Պֆայֆերին, որ երիտասարդ ժամանակ չսիրեց ինձ: Սրանց հեռացնելու էներգետիկան չի կորել` ուժեղացել է: Անիմաստ գոլոշի բաց մի թողեք և ազգին ոտքի հանող հերոս կգտնվի:
Փողոցը բերեց, փողոցն էլ կտանի: Բայց քանի որ Նիկոլը երբեք ինքնակամ պաշտոնից չի հրաժարվի, սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ»:
Commentaires