top of page

Հայկական իրավական կենտրոնը սպանված հայ ռազմագերիների գործով ՄԻԵԴ-ում սկսել է իրավական գործընթաց

  • Aug 11, 2021
  • 1 min read


Վաշինգտոնում գրանցված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), համագործակցաբար ՀՀ-ում գրանցված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրվում է հայ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց մահվան համար։ ՄԻԵԴ ներկայացված փաթեթում նշվում է` թվով 19 անձինք, ինչպես իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպես էլ զինվորականներ, միմյանցից տարբեր 10 միջադեպերի արդյունքում սպանվել են, երբ գերության մեջ են գտնվել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալված։ Դիմումները ներկայացվել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածված տեսաձայնագրությունների, դատաբժշկական փորձաքննությունների անհերքելի ապացույցներով և փորձագիտական եզրակացություններով։


Երկու իրավապաշտպան կազմակերպությունները հավաքված նյութերով փորձում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին` ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այնպես էլ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն` գերության մեջ գտնվող անձանց կյանքը չպաշտպանելու համար:


Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է սպանված 19 անձանց դեպքերով հետապնդել արդարություն, ինչպես նաև ապահովել, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և առանց վնասների հայրենադարձվեն: Այս նպատակով Վաշինգտոնում տեղակայված հայկական իրավական կենտրոնը համագործակցում է Երևանում գտնվող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ` առավել քան 100 հայ ռազմագերիների անունից ՄԻԵԴ-ում գործեր հարուցելու համար։ Այսպիսով, այս գործընկերությունը թույլ է տալիս անհատական մակարդակով պաշտպանելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կեսից ավելիին։ Համագործակցող կազմակերպությունների ջանքերով վերջերս նորից լրացուցիչ գործեր ներկայացվեց ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի հանդեպ կիրառել միջանկյալ միջոց։ Մշտական աշխատանք է տարվում Ադրբեջանի կողմից պահվող այլ ռազմագերիների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու և բացահայտումներ անելու ուղղություններով, հետամուտ լինելու ինչպես նրանց ազատությանը, այնպես էլ կյանքի իրավունքին։


Ադրբեջանական վայրագությունների արդյունքում գերության մեջ սպանված մեր հայրենակիցներն են Վահրամ Լալայանը, Վոլոդյա Աղաբեկյանը, Արսեն Ղարախանյանը, Յուրի Ադամյանը, Բենիկ Հակոբյանը, Մուշեղ Մելքումյանը, Նարեկ Բաբայանը, Գենադի Պետրոսյանը, Յուրիկ Ասրիյանը, Սարգիս Մանուկյանը, Լյուդվիգ Ավդալյանը, Սենիկ Խուրշուդյանը, Հուսիկ Հովակիմյանը, Կարեն Ներսիսյանը, Հայկ Հարությունյանը, Ալբերտ Ստեփանյանը, Գրիշա Գրիգորյանը, Սասուն Պետրոսյանը, Սամվել Սմբատովը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page