top of page

ՄԻԵԴ-ը հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործով վճիռը

  • Aug 31, 2021
  • 1 min read


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցերի վերաբերյալ վճիռները:


Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 63845/09) ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2009-ի նոյեմբերի 2-ին դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Արզումանյանը:


Որոշմամբ ՀՀ կառավարությանը կծանուցվի հայցվորի՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:

Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին մասնակցելուն, որով գործ է հարուցվել Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով:

Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։


Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա համաներումով ազատվել էր պատժի կրումից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page